
Հակահամաճարակային նորմերը խախտվել են 1 օբյեկտում․ ՍԱՏՄ
Դեկտեմբերի 30-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները Covid-19-ի կանխարգելմանն ուղղված ստուգայցեր են իրականացրել Երևանի 22 հանրային սննդի կետերում և իրացման ցանցում:
Հակահամաճարակային նորմերը խախտվել են 1 օբյեկտում, կազմվել է արձանագրություն։
Տեսչական մարմինը հիշեցնում է, որ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:
Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։
Մեկնաբանել