Հրդեհ Իջևան քաղաքում․ կա տուժած
Դեկտեմբերի 31-ին, ժամը 19:44-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Իջևան քաղաքի Այգեստան փողոցի տներից մեկում:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան նկուղային հարկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:00-ին, մարվել՝ 20:43-ին: Այրվել են փայտյա առաստաղը (մոտ 24 քմ), կահույք և կենցաղային իրեր։
Ս․ Թ․-ն տարբեր աստիճանի մարմնական այրվածքներով հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել