Ադրբեջանական հատուկ ծառայությունները հայկական օգտահաշիվներով կեղծ լուրեր են տարածում․ ԱՀ ԱԱԾ
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի արցախյան տիրույթում շարունակում են հայկական օգտահաշիվներով կեղծ լուրեր տարածել և փորձել վախի մթնոլորտ ստեղծել։
Արցախի ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում՝ հնարավոր զարգացումները կանխարգելելու համար:
«Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,- նշված է հայտարարության մեջ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել