HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում ավտոմեքենա է այրվել

Հունվարի 1-ին, ժամը 20:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Այվազովսկու փողոցի թիվ 117 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այվազովսկու փողոցի թիվ 22 շենքի մոտակայքում կայանած «Lada 2112» մակնիշի ավտոմեքենայում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։01-ին, մարվել՝ 21։20-ին։ Այրվել է ավտոմեքենան։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter