HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կոալիցիոն զորքերն ամբողջությամբ դուրս եկան Իրաքի տարածքից

Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմագործողությունը պաշտոնապես ավարտվել է։ «Իրաքի հողում որևէ արտասահմանյան ռազմական զորակազմ չկա»,- դեկտեմբերի 31-ին Բաղդադում հայտարարել է Իրաքի կառավարությունը։ Վերջինիս տվյալների համաձայն՝ օտարերկրյա զորքերն ու նրանց ռազմական տեխնիկան լքել են Իրաքի տարածքը։ 

Այդ երկրի վարչապետ Մուսթաֆա ալ-Քազեմին էլ հայտարարել է, որ Իրաքում մնացել են միայն օտարերկրյա զինվորական խորհրդականները, որոնք հրավիրված հյուրեր են այդ երկրում։

Իրաքում հակաահաբեկչական կոալիցիայի ռազմական առաքելությունն սկսվել էր 2014 թվականին, այն բանից հետո, երբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Իրաքի հյուսիսում և արևմուտքում գրավել էին էական տարածքներ։ Միջազգային աջակցության շնորհիվ՝ Իրաքի անվտանգության ուժերը կարողացան զինաթափ անել ծայրահեղականներին։ 

2017 թվականի դեկտեմբերին Իրաքի այն ժամանակվա վարչապետ Հայդեր ալ -Աբադին հայտարարեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակի մասին։ 

2021 թվականի հուլիսին Միացյալ Նահանգները հայտարարեց մինչև տարեվերջ Իրաքից կոալիցիոն ուժերի դուրսբերման մասին։ Սպիտակ տան տվյալներով՝ ներկայումս Իրաքի տարածքում գտնվում է ամերիկացի 2500 զինծառայող, որոնք աշխատում են որպես խորհրդականներ և հրահանգիչներ։ Տեսանելի ապագայում նրանց թիվը կմնա նույնը։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter