HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բախվել են ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտին պատկանող մեքենաները

Մայիսի 3-ին, ժամը 14.20-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին-Առատաշեն ավտո­ճա­նա­պար­հի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար և առկա է վառելիքի արտա­հոսք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստի­տու­տին պատկանող «ԳԱԶել» մակնիշի ՊՆ 1819Տ պ/հ և «Tager» մակնիշի E500MT23 պ/հ ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել և Էջմիածնի հի­վան­դանոց տեղափոխվել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1991 թ. ծնված շարքային Մ. Դավթյանը, ուղևոր` 1981 թ. ծնված մայոր Վ. Մուղդուսյանը, «Tager» մակնիշի  ավտոմեքենայի վարորդ` 1953 թ. ծնված Ալեքսանդր Ստե­մինը և ուղևոր` 1956 թ. ծնված Գալինա Անատոլինան:

Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են վառելիքաքսուքային նյութերից ասֆալտի մաքրման աշխատանքներ: Այս մասին հայտնում է ՀՀ ԻՆ-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter