
Հայաստանի խոշոր քաղաքներում պետական դպրոցների և վարժարանների տնօրենների ավելի քան 70 %-ը ՀՀԿ անդամ է
Հայաստանի խոշոր քաղաքներում բոլոր պետական դպրոցների և վարժարանների տնօրենների ավելի քան 70 %-ը Հանրապետական կուսակցության անդամ են: Մասնավորապես, Գյումրիում 42 տնօրեններից 32-ը, իսկ Վանաձորում 29-ից 26-ը ՀՀԿ անդամ են, և նրանց կեսն այդ կուսակցությանն է անդամակցել վերջին տասը ամսում: Սա վկայում է այն մասին, որ Հայաստանում կրթական համակարգը շարունակվում է օգտագործվել իշխանության թեկնածու անձանց և կուսակցությունների համար որպես գործիք:
Դպրոցների, քոլեջների, բուհերի կոլեկտիվները, ուսանողները և դպրոցականները վերադասների ծածուկ հրահանգներով տարվում են թեկնածուների հետ հանդիպումների և իրականացնում անօրինական քարքզչություն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կողմից անցկացված մոնիթորինգի արդյունքների այս տվյալները հայտնեց ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:
«Այս ընտրությունների ժամանակ բոլորը հավասար էին, բայց ոմանք ավելի հավասար գտնվեցին»,-հավելեց բանախոսը` նշելով, որ արտասահմանում գտնվող 6-7 հարյուր հազար քաղաքացիները (ընտրողների թվի մոտավորապես 25-30 %-ը) զրկվել են այնտեղ` դիվանագիտական ներկայացուցչություններում քվեարկելու իրավունքից, և նույն ներկայացուցչությունների մի քանի հարյուր աշխատակիցներ հնարավորություն կունենան քվեարկել արտերկրում»:
Մեկնաբանել