
Ավետիք Իշխանյան. «Ինչքան բողոքները քիչ են, այնքան ազատությունը քիչ է»
«Ինչքան բողոքները քիչ են, այնքան ազատությունը քիչ է, ամենաազատ ժողովրդավարական երկրներում ազատությունն ուղեկցվում է ազատ արտահայտվելու իրավունքի օգտագործման բազմաթիվ դեպքերով,- այսօր կայացած ասուլիսում հայտարարեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը և հավելեց: -Մեր գրասենյակ բազնաթիվ տեղեկություններ են գալիս ընտրախախտումների, մարդու ոչ միայն ընտրական, այլև հիմնարար իրավունքների խախտման մասին, սակայն տեղեկություն հաղորդողների մեծամասնությունը մի կարևոր բան է վերջում նշում`ոչ ոքի չասեք, որ ես եմ ասել»:
Բանախոսը փաստեց, որ այս անգամ շատ բան է արվել քվեարկությունը նորմալ անցկացնելու համար, բայց ամեն դեպքում պետք է չշփոթել ընտրություններն ու քվեարկության օրը: Նույնիսկ քվերակության օրը ամեն ինչ, որպես կանոն, սահուն է անցնում ընտրատեղամասում, իսկ ահա դրանից ընդամենը մի քանի մետր այն կողմ կատարվող ընտրախախտումները վերահսկելը հաճախ անհնարին է:
Մեկնաբանել