HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Միջուկային հինգ երկրներ հայտարարություն են տարածել միջուկային պատերազմի կանխարգելման վերաբերյալ

ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի և Ֆրանսիայի առաջնորդները, որոնց երկրներն ունեն միջուկային զենք, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ «միջուկային պատերազմի կանխարգելման և սպառազինությունների մրցավազքի անթույլատրելիության վերաբերյալ»։ Այդ մասին նշվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ։  

«Մենք հայտարարում ենք, որ միջուկային պատերազմը չի կարող հաղթող լինել և այն երբեք չպետք է սանձազերծվի։ Քանի որ միջուկային զենքի կիրառումը հեռուն գնացող հետևանքներ կունենար, մենք նաև հաստատում ենք, որ միջուկային սպառազինությունները, քանի դեռ դրանք շարունակում են գոյություն ունենալ, պետք է ծառայեն պաշտպանական, ագրեսիայի զսպման և պատերազմի կանխարգելման նպատակներով»,- նշվում է հայտարարության մեջ։

Հինգ երկրների առաջնորդները կարծում են, որ «այդպիսի սպառազինությունների հետագա տարածումը պետք է կանխարգելվի»։ Համանման հայտարարություններ են տարածվել նաև Սպիտակ տան, Ելիսեյան պալատի, Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական կայք էջերում։ 

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերով՝ հայտարարությունը պատրաստվել է ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Նա նշել է, որ փաստաթուղթը ծրագրել էին հրապարակել մինչև Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի գործողությունը վերանայելու համար նախատեսված խորհրդաժողովի մեկնարկը, որը պետք է մեկնարկեն հունվարի 4-ին Նյու Յորքում, սակայն հետաձգվել է՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակով։

Լուսանկարը՝ US Air Force / flickr

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter