HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 1 մլն դեպք

Վերջին մեկ օրվա ընթացքում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որի բնակչության ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 329 միլիոն մարդ, գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 1 միլիոն նոր դեպք։ Այդ մասին տեղեկանում ենք  Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած վիճակագրությունից։ Ճշգրիտ ցուցանիշը կազմել է 1 076 889 դեպք։ Վերջին 24 ժամվա ընթացքում COVID-19-ից մահացության դեպքերի թիվը հասել է 1688-ի։ 

Փորձագետների խոսքերով՝ խոսքը երբևէ գրանցված առավելագույն ցուցանիշի մասին է։ Այսպիսով, հաշվի առնելով կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը, Միացյալ Նահանգները կարող է ճանաչվել կորոնավիրուսի համավարակից ամենաշատ տուժած երկիրն աշխարհում։ 

Հունվարի 3-ի ցուցանիշը գրեթե երկու անգամ գերազանցում է նախորդ առավելագույն ցուցանիշը (մոտ 590 հազար), որը Միացյալ Նահանգներում գրանցվել էր 4 օր առաջ։ Մինչ այդ պաշտոնական վիճակագրության մեջ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր 2021 թվականի մայիսի 7-ին Հնդկաստանում՝ ավելի քան 414 հազար դեպք։ 

ԱՄՆ ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին հայտարարել է, որ երկրում նոր վարակի կորը «գրեթե ուղղահայաց է աճում»: Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարածման ֆոնին Միացյալ Նահանգներում զանգվածաբար չեղարկվում են ավիաթռիչքները։ Այս շաբաթ ամերիկյան հազարավոր դպրոցներում հետաձգվել է դասապրոցեսը կամ անցել են հեռավար կրթության։ 

The Mayo Clinic բժշկական կենտրոնի տվյալներով՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսի թեստերի դրական պատասխանի միջինը կազմում է 18 %։ Կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր, հունվարի 4-ի դրությամբ, Միացյալ Նահանգներում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսի 55 191 733 դեպք, իսկ մահվան դեպքերի թիվը կազմել է 827 749։ Ավելի վաղ, ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ կորոնավիրուսով վարակվել է նաև ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։ Թվիթերյան իր միկրոբլոգում Օսթինը գրել էր, որ հիվանդությունը թեթև է տանում։

Լուսանկարը՝ Mark Peterson/Redux

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter