Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 4-ին տարեսկզբի առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ։
«Բարձր գնահատելով ամանորյա տոներին ուժային կառույցների արդյունավետ ու համագործակցված աշխատանքը՝ երկրի ղեկավարը նշել է, որ, ի թիվս Հանրապետությունում առկա խնդիրների, առաջնային են մնում անվտանգային հարցերը։ Քննարկվել է լայն օրակարգ՝ ընթացիկ աշխատանքների և նախատեսվող ծրագրերի ուղղությամբ»,- ասված է Արցախի կառավարության տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ նախագահ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել հանդիպման մասնակիցներին՝ երկրի ներքին ու արտաքին անվտանգության ապահովման առումով։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել