HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարները քաղաքացու դին դուրս են բերել ջրանցքից

Հունվարի 4-ին, ժամը 18:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցից դեպի Հաղթանակ թաղամաս տանող ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, քաղաքացին ընկել է փոսը։

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Տիչինայի և Շերամի փողոցների խաչմերուկում՝ կամրջի տակ գտնվող ջրանցքում, հայտնաբերել են Ա․ Դ․-ի (ծնված 1959 թ․) դին և դուրս բերել ջրանցքից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter