HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չորս օրվա ընթացքում շմոլ գազից թունավորման 4 դեպք է արձանագրվել Արցախում

Հունվարի 1-ից 4-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ՆԳ նախարարության ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում իրավախախտումների ու պատահարների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 8 հաղորդում:

Արցախի ՆԳ նախարարության ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նախորդ տարիների համեմատ 2022 թվականի առաջին 4 օրը բավականին հանգիստ է եղել: 

Ստացված հաղորդումներից 2-ը՝ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ է: Մարմնական թեթև վնասվածք է ստացել մեկ քաղաքացի: Նրա առողջական վիճակը բավարար է:

Չորս օրվա ընթացքում թունավորման 4 դեպք է արձանագրվել: Բուժհաստատություն է դիմել 10 քաղաքացի: Վերջիններս թունավորումը ստացել են ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից: Բարեբախտաբար մահվան ելքով դեպքեր չեն արձանագրվել:

Նշված ժամանակահատվածում գրանցվել է խարդախության մեկ դեպք, ևս մեկը՝ մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ: Ոստիկանության ծառայողներն ընթացքավորել են դրանք:

Արցախի ոստիկանության ստորաբաժանումները շարունակում են ուժեղացված ծառայություն իրականացնել Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter