HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Բարեգործության մեղադրանքով ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել

«Նախընտրական քարոզչության ժամանակ բարեգործությունն արգելված է օրենքով, այն խախտողը պետք է ենթարկվի վարչական պատասխանատվության: Սակայն մինչև օրս նման խախտումների մեղադրաքով ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել: Այսինքն` այս ընթացքում ոչ մի քաղաքական ուժ բարեգործությամբ չի զբաղվել… »,- այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

Բանախոսը  ընտրություններն արդար անցկացնելու տեսանկյունից մտահոգիչ է համարում նաև այն, որ դիտորդական առաքելություն իրականացնող խմբի անդամներից թեկուզ մեկի իրավախախտման արդյունքում կարող է դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունքից զրկվել ողջ խումբը:

«Այդ դեպքում ինչու իրավասություններից չզրկել այն կուսակցությանը, որի անդամներից մեկը, լինելով հանձնաժողովի անդամ, քվեարկության գործընթացի ժամանակ որևէ խախտում է կատարում»,- հարցնում է բանախոսը: Արթուր Սաքունցը հավասար իրավունքների ոտնահարում է համարում նաև այն, որ զինվորական սպային ընտրությանը մասնակցելու հնարավորություն է տալիս և’ անձնագիրը, և’ զինվորական վկայականը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter