HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Աշոտ Մինասյանի գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու քննիչի որոշման դեմ բողոքը դատախազությունը մերժել է: Մերժվել է նաև Մինասյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ պաշտպան Միհրան Պողոսյանի միջնորդությունը:

Դատախազության հանրային կապերի բաժնից «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին, որ Մինասյանի գործով  մեղադրական եզրակացությունը հաստատվել է և գործն ուղարկվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Մինասյանը, փաստորեն, կշարունակի մնալ կալանքի տակ:

Հիշեցնենք, որ Մինասյանը մեղադրվում է զենք-զինամթերք պահելու մեջ: Նրան ի սկզբանե մեղադրանք էր առաջադրված նաև Նիկոլ Փաշինյանի սպանությունն, ինչպես նաև իշխանության յուրացումը նախապատրաստելու հոդվածներով, սակայն մոտ մեկ տարի անց այս հոդվածներով քրեական հետապնդումը դադարեցվել է: Նշենք, որ իշխանության յուրացումը և Նիկոլ Փաշինյանի սպանությունը նախապատրաստելու հոդվածներով մեղադրյալի կարգավիճակ են ունեցել նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀԿ անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանը: Վերջիններիս նկատմամբ ևս քրեական հետապնդումը դադարեցվել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter