Հորդորակ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին
Լեզվի կոմիտեն ներկայացրել է հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին հերթական հորդորակը։
- արմատուրա – ամրան
- գրաֆիտ – գրաքար
- գայկա – պնդօղակ, ամրօղակ, մանեկ
- դիամետր – տրամագիծ
- զամոկ – 1. փական, 2. կողպեք, փականք, 3. փակաղակ
- էսկալատոր – շարժասանդուղք
- էսքիզ – 1. ուրվապատկեր, ուրվանկար, 2. ուրվագիծ, 3. ուրվագիր
- իզոլյացիա – մեկուսացում
- ինֆրաստրուկտուրա – ենթակառուցվածք
- լոմ – լինգ
- կարնիզ – քիվ
- կանալիզացիա – կոյուղի
- կարտոն – ստվարաթուղթ
- կռան – ամբարձիչ, կռունկ, վերամբարձ կռունկ
- կոնտեյներ – բեռնարկղ
- կոնդիցիոներ – օդորակիչ
- մակետ – մանրակերտ
- մետլախ – հախճասալ
- շայբա – տափօղակ
- պավիլիոն – տաղավար
- պարկետ – մանրահատակ, հատակ
- պարապետ – քիվապատ
- ռադիուս – շառավիղ
- ռուբիլնիկ – հոսանահատիչ, անջատոց
- սպիրալ – պարույր
- վերտիկալ – 1. ուղղաձիգ, 2. ուղղահայաց
- վենտիլյացիա – օդափոխում, օդափոխություն
- վինտ – պտուտակ
- տրոս – ճոպան
- ցիտադել – միջնաբերդ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել