
Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Վարդան Տողանյանն ազատվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան։
Հիշեցնենք, որ Տողանյանը ՌԴ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր 2017թ․ մարտից, իսկ Վաղարշակ Հարությունյանը 44-օրյա պատերազմից հետո՝ 2020թ․ նոյեմբերի 20-ին նշանակվեց պաշտպանության նախարար և ազատվեց այդ պաշտոնից 2021թ․ հուլիսի 20-ին։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել