HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները վարժանքներ են իրականացրել

Հունվարի 5-ին N զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են մասնագիտական վարժանքներ։ Այս մասին հաղորդում է պաշտպանության նախարարությունը։

«Զինծառայողներն իրականացրել են պայմանական հակառակորդի օդային հետախուզական ու հարվածային միջոցների հայտնաբերման և կոորդինատների ճշգրտման գործողություններ։ Ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքները, կատարելագործվել գործնական հմտությունները»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter