HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանը պարտավոր է հանրությանը ներկայացնել Ղազախստան զորք ուղարկելու որոշման իրական հիմքերը. «Արդար Հայաստան»

«Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել Ղազախստան ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ զորք ուղարկելու՝ վարչապետի հայտարարության վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորեւ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշ գիշերին հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության արդյունքում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով:

«Արդար Հայաստան» կուսակցությունը հարկ է համարում արձանագրել, որ առերևույթ լրջագույն ու վտանգավոր նախադեպ է ստեղծվում, երբ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը ներգրավվում են ՀԱՊԿ անդամ պետությունների ներքաղաքական խնդիրների հանգուցալուծման գործում։

Այսօր Ղազախստանն է, վաղը կարող է լինել Հայաստանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ։

ՀԱՊԿ պայմանագրի 2-րդ հոդվածի համաձայն` մեկ կամ մի քանի անդամ պետությունների անվտանգության, կայունության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սպառնալիքի ի հայտ գալու կամ միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի դեպքում անդամ պետություններն անհապաղ գործի են դնում համատեղ խորհրդակցության մեխանիզմը իրենց դիրքորոշումները համակարգելու նպատակով, մշակում և անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում նման անդամ պետություններին օգնություն ցուցաբերելու համար՝ սպառնալիքի վտանգի վերացման նպատակով:

Իսկ նույն պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն` եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակման), ապա, դա անդամ պետությունների կողմից կհամարվի որպես ագրեսիա (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակում) սույն Պայմանագրի բոլոր անդամ պետությունների դեմ:

Տվյալ դեպքում, նման որոշում կայացնելուց առաջ անհրաժեշտ է ներկայացնել անհերքելի ապացույցներ, որ Ղազախստանը ենթարկվել է իր անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակման։

Նկատի ունենալով, որ Նիկոլ Փաշինյանն այս պահին հանդիսանում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, հետևաբար նա պարտավոր է հանրությանը ներկայացնել նման որոշման համար հիմք հանդիսացող իրական հիմքերը, հակառակ դեպքում հարկադրված ենք լինելու կայացված որոշումը գնահատել որպես Հայաստանին պարտադրված և իր պետական շահերին հակասող հերթական քայլը, որի հետևանքով վտանգվելու է Հայաստանի միջազգային վարկը։

Լուսանկարում՝ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter