HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նիկոլ Փաշինյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը քննարկել են Ղազախստանում առկա իրավիճակը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է Ղազախստանում առկա իրավիճակը և այդ երկիր կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերի ուղարկումը։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։ 

«Զասը տեղեկացրել է Ղազախստանի Հանրապետությունում առկա իրավիճակի և այդ երկիր ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման իրականացման ընթացքի մասին՝ Ղազախստանում իրադրության կարգավորման համար»,- ասել է Զայնետդինովը։ Նրա խոսքով՝ Զասի և Փաշինյանի հեռախոսազրույցը կայացել է հունվարի 6-ին։ 

Զայնետդինովը նշել է, որ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ինքնաթիռներով իրականացվում է խաղաղապահ անձնակազմի տեղափոխում։

Մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի հիմնական խնդիրները պետական և ռազմական կարևոր օբյեկտների պահպանությունն է, իրադրության կայունացման ու իրավական դաշտ վերադառնալու գործում Ղազախստանի Հանրապետության իրավապահ ուժերին աջակցության ցուցաբերումը:

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter