Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 18 ավտոմեքենա
Հունվարի 5-ից 6-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Ծաղկահովիտ, Կանիաշիր, Բերքառատ գյուղերում, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Վայոց ձորի մարզի Վայք, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցք, Արմավիրի մարզի Արագած գյուղերում։
Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 18 ավտոմեքենա և 35 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել