HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գնել Սանոսյանը ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի, Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանի  և Հայաստանի  տարածքային զարգացման հիմնադրամի նախագահ Արթուր Սողոմոնյանի ուղեկցությամբ հունվարի 5-ին ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին։

Ըստ պաշտոնական տեղեկատվության, նախարարին ներկայացրել են աշխատանքների մեկնարկից մինչև 2021թ. դեկտեմբերի 30-ն իրականացված հետեւյալ աշխատանքները.

  • Կուլվերտի բետոնային աշխատանքների 91.3 %-ը,
  • Վարարային ջրհեռի բետոնային աշխատանքների 89,6 %-ը,  
  • Հորատում և ցեմենտացիոն աշխատանքների – 97,3 %-ը,
  • Բետոնային սալի և հարթեցնող բետոնի տեղադրման - 98 %-ը,
  • Հիմնական պատվարի մարմնի կառուցման -66,0 %-ը,
  • Փոքր պատվարի մարմնի կառուցման -46․2 %-ը։

Համաձայն պայմանագրի՝ Վեդու ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցման շինարարական աշխատանքները նախատեսվում էր ավարտել 2021 թվականի մարտին։ Սակայն COVID-19 համավարակով, 2020թ. սկսված պատերազմի և ռազմական դրությամբ պայմանավորված՝  աշխատանքների ավարտման համար անհրաժեշտություն է առաջացել պայմանագրի ժամկետը երկարաձգել և այդ կապակցությամբ ներկայումս ընթանում են քննարկումներ։ 

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2022 թվականի դեկտեմբեր ամսին։

«Նախարարը հանձնարարել է հետևողական լինել շինարարական աշխատանքների ընթացքին և դրանք ավարտել սահմնաված ժամկետներին»,- ասված է ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

«Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի նպատակն է ապահովել ջրային ռեսուրսների և ոռոգվող գյուղատնտեսության կայունությունը Արարատյան հարթավայրի բերրի հողերում`  տրամադրելով լրացուցիչ վերականգնվող ջրային ռեսուրսներ Վեդի գետի աջափնյա Կոտուց սելավատարի վրա Վեդու ջրամբարի կառուցման միջոցով և բարելավելով ոռոգման արդյունավետությունը՝ ցանցերի վերանորոգման և արդիականացման միջոցով: 

Ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 90 մլն Եվրո, այդ թվում՝ վարկային միջոցներ՝ 75 մլն. եվրո։  Վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի հունվարի 26-ին և ուժի մեջ է մտել 2016 թվականի մայիսի 12-ին:

Ծրագրի շրջանակներում կատարված ներդրումների ծավալը 30.12.2021թ. դրությամբ կազմում է 69,5 մլն եվրո (77.0 %)։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter