HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղազախստան ՀԱՊԿ զորքերի ուղարկումը ոտնահարում են միջազգային իրավունքն ու ՀՀ ազգային օրենսդրությունը․ ԱԺԲ

Ազգային-ժողովրդավարական բևեռը (ԱԺԲ) ՀԱՊԿ զորքերի Ղազախաստան ուղարկելու վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասվում է հետևյալը․

«Ազգային-ժողովրդավարական բևեռը խստորեն դատապարտում է այսպես կոչված ՀԱՊԿ խաղաղապահ գործողության և, ըստ այդմ` խաղաղապահ ուժերի անվան տակ ՀԱՊԿ անդամ-պետությունների զավթիչ զորքերի ուղարկումը Ղազախստան։

Ղազախստան ՀԱՊԿ զորքերի ուղարկումը և դրանց գործողությունները ոտնահարում են միջազգային իրավունքը, այդ թվում` ՀԱՊԿ միջազգային պայմանագրերը, ինչպես նաև ՀՀ ազգային օրենսդրությունը։

Առավել քան դատապարտելի է ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանման մասնակցությունը դիտարկվող զավթիչ և պատժիչ գործողությանը, քանի որ այն ոչ միայն վնասում է Հայաստանի ու հայ ժողովրդի միջազգային վարկին, այլև իրական սպառնալիք է ստեղծում ազգամիջյան ատելություն բորբոքելու և դրա հողի վրա հայ զինծառայողների ու Ղազախստանում բնակվող բազմահազար հայ բնակչության ֆիզիկական անվտանգության համար։

Ազգային-ժողովրդավարական բևեռը հայտարարում է, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը գործում է Հայաստանի շահերին, հայ ժողովրդի կամքին ու պատկերացումներին հակառակ և ընդամենը սպասարկում է Կրեմլի շահը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter