HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղազախստանում հայ խաղաղապահների խնդիրը ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունն է լինելու․ ԱԳՆ

Արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի քարտուղար Վահան Հունանյանի պատասխանները «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին։

Հարց․ Արդյո՞ք ՀՀ կառավարությունը պատրաստվում է Ղազախստանից տարհանել ՀՀ քաղաքացիներին:

Պատասխան․ Այս պահի դրությամբ նման մտադրություն չկա։

Հարց․ Ինչպիսի՞ առաքելություն են իրականացնելու ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան մեկնող ՀՀ զինծառայողները։

Պատասխան․ Հայ խաղաղապահների խնդիրը ռազմավարական նշանակության  օբյեկտների պահպանությունն է լինելու։

Հարց․ Արդյո՞ք կան տուժածներ ՀՀ քաղաքացիների շրջանում։ 

Պատասխան․ Ղազախստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter