HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ վարչական համալիրում հյուրընկալվել են մարզիկ-զինծառայողները

Հունվարի 7-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում հյուրընկալվել են 2021 թվականին ըմբշամարտի և բռնցքամարտի զինվորականների աշխարհի առաջնություններին մասնակցած Զինված ուժերի մարզիկ-զինծառայողները, մարզաձևերի ներկայացուցիչներ և մարզիչներ։

Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ 2021թ.-ին ըմբշամարտի (Թեհրան) և բռնցքամարտի (Մոսկվա) զինվորականների աշխարհի առաջնությունների արդյունքներով, ընդհանուր առմամբ, հայ մարզիկները նվաճել են 3 ոսկե, 4 արծաթե, 8 բրոնզե մեդալներ։

Բացի այդ՝ ըմբշամարտի հունահռոմեական և ազատ ոճի հավաքականները թիմային հաշվարկով գրավել են աշխարհի առաջնության 3-րդ տեղը, պարգևատրվել գավաթներով։

«Մարզիկ-զինծառայողներին ու նրանց մարզիչներին շնորհավորել,  միջազգային ասպարեզում Հայաստանի և Զինված ուժերի պատիվը բարձր պահելու համար շնորհակալություն է հայտնել Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։ Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներն ու մարզաձևերի մարզիչները խրախուսվել են գերատեսչական մեդալներով և պատվոգրեր»,- նշված է հայտարարության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
Այսօր