HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սևան» ՔԿՀ-ում հայտնաբերվել է ներնետված փաթեթ

2022 թվականի հունվարի 6-ին՝ ժամը 02:20-ի սահմաններում, Արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկի ծառայողից ահազանգ է ստացվել հնարավոր ներնետման մասին: 

Քրեակատարողական ծառայության փոխանցմամբ՝ ահազանգից անմիջապես հետո հիմնարկի ծառայողներն իրականացված տեղազննության արդյունքում բնակելի գոտու մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերել են կասկածելի փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 26,61 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածներ, բջջային հեռախոս, մեկ զույգ ականջակալ և USB լար:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակավել է դատաքիմիական փորձաքննություն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter