Հրդեհ Ասկերանի շրջանի Շոշ գյուղում
Հունվարի 8-ին ժամը 04:16-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ահազանգ է ստացվել, որ Ասկերանի շրջանի Շոշ գյուղում հրդեհ է բռնկվել, նախնական տվյալներով այրվում է ծածկոց:
Հրդեհաշիջման աշխատանք կատարելու նպատակով անմիջապես կանչի վայր է մեկնել ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ:
Արցախի ԱԻՊԾ-ն տեղեկացնում է, որ հրդեհը մեկուսացվել է 05:15-ին, մարվել՝05:47-ին:
Ամբողջությամբ այրվել է Շոշ գյուղի բնակիչ Գ.Ս.-ին պատկանող ծածկոցը և ներսում գտնվող իրերը: Կրակը չի տարածվել հարակից շինություններում:
Տուժածներ չկան: Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել