HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Եգիպտոսում տեղի ունեցած ՃՏՊ հետևանքով 16 մարդ է մահացել

Առնվազն 16 մարդ է մահացել Սինայի թերակղզու արևմուտքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով, ևս 18-ը վիրավորվել են։ Այդ մասին հայտարարել է Եգիպտոսի առողջապահության նախարարությունը։ 

«Սուեզ-Էլ Տոր ավտոմայրուղու վրա միկրոավտոբուսի և ավտոբուսի բախման արդյունքում զոհվել է 16 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել»,- հայտարարել է եգիպտական գերատեսչության ներկայացուցիչ Հուսամ Աբդուլգաֆարը։ 

Տվյալներ չկան, թե ինչ ազգության են եղել զոհերը։

Դեպքի վայր է ժամանել շտապ օգնության 13 մեքենա։ Վիրավորները հոսպիտալացվել են Էլ Տոր, Աբու Ռուդեյս և Շարմ էլ Շեյխ քաղաքների հիվանդանոցներ։ Նախնական հետազոտության արդյունքում տուժածների մոտ հայտնաբերվել են կոտրվածքներ, սալջարդեր ու գանգուղեղային վնասվածքներ։

Լուսանկարը՝ AP Photo / Muhamed Sabry

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter