Ներկայացվել է 2021թ հավաքների ազատության մշտադիտարկման զեկույցը
2020 թ․ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը իրականացրել է հավաքների մանրամասն մշտադիտարկում, հավաքների ազատության իրավունքին առնչվող իրավական դաշտի վերլուծություն։
Մշտադիտարկումը շարունակվել է նաև 2021 թ․-ին։ Կոմիտեի այս զեկույցում ներկայացվել են 2021 թ․ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացված մշտադիտարկման արդյունքները, հավաքների ազատության իրավիճակը նախորդող ժամանակահատվածում, ինչպես նաև՝ 2021 թ․-ին ընդունված, հավաքների ազատության իրավունքին առնչվող իրավական փոփոխությունների վերլուծությունը։
Զեկույցին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։
«Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2008 թ․-ից ի վեր իրականացնում է խաղաղ հավաքների մշտադիտարկում, որի արդյունքները հանրությանն են ներկայացվում պարբերական հրապարակումներով, հերթական և արտահերթ զեկույցներով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել