Հրդեհ Հոռոմ գյուղում
Հունվարի 9-ին, ժամը 03:00-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հոռոմ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է մարագ:
Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ մարագում (մոտ 40 քմ) այրվում է մոտ 200 հակ կուտակած անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:50-ին մարվել՝ 10։11-ին։ Այրվել են մարագի փայտե ծածկն ու կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 25 քմ) և մոտ 200 հակ անասնակեր։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել