HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի կազմակերպմամբ հունվարի 10-ին կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը

ՀԱՊԿ գործող նախագահ Հայաստանի կազմակերպմամբ հունվարի 10-ին կկայանա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը՝ տեսակոնֆերանսի ռեժիմով։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին տեղեկացրել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանում առկա իրավիճակը հեռախոսով քննարկել էր այդ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Ղազախստանի առաջնորդը նշել էր, որ մտադիր է հանդես գալ առաջիկա օրերին Հայաստանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց հանդիպման իրականացման նախաձեռնությամբ։ Պուտինը իր աջակցությունն էր հայտնել այդ առաջարկին։ 

Ավելի վաղ, հեռախոսազրույց էին ունեցել նաև Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի ընթացքում, Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ, հայկական կողմը, որպես ՀԱՊԿ գործող նախագահ, հայտարարել էր, որ կզբաղվի անդամ երկրի ղեկավարների առցանց գագաթնաժողովի կազմակերպմամբ, որի ընթացքում կքննարկվի Ղազախստանում առկա իրավիճակը։

«Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հայկական կողմը, որպես ՀԱՊԿ գործող նախագահ, կզբաղվի այդ հանդիպման կազմակերպմամբ»,- հայտարարել է Կրեմլը։ Զրուցակիցները, ինչպես նաև՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որի հետ Պուտինը ևս հեռախոսազրույց էր ունեցել, իրենց աջակցությունն են հայտնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի նախաձեռնությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter