Բրազիլիայում ժայռը փլուզվել է զբոսաշրջիկներ տեղափոխող մոտորանավակների վրա. զոհվել է առնվազն 7 մարդ
Առնվազն 7 մարդ է զոհվել Բրազիլիայի հարավ-արևելքում գտնվող Ֆուրնաշ լճում ժայռի մեծաբեկորի փլուզման հետևանքով, որն ընկել է զբոսաշրջիկներ տեղափոխող մոտորանավակների վրա։ Այդ մասին հայտնում է BBC-ն։ Եվս երեք մարդ անհետ կորել է, իսկ 32-ն ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ 9-ի մոտ վնասվածքնրերը լուրջ են, նրանք գտնվում են հիվանդանոցում։
?? Tremendo los sucedido en Minas Gerais, en el lago Capitolio.
— Dani Lerer (@danilerer) January 8, 2022
Una enorme roca se desprende del cañon y cae sobre las embarcaciones. Hay personas fallecidas y al menos 15 heridos. pic.twitter.com/eRLYmFhiqA
Զբոսաշրջիկները դիտում էին լճի վրա գտնվող ջրվեժը։ Հանկարծ քարե մեծաբեկորը պոկվել է կանյոնի պատից և ընկել զբոսաշրջային մի քանի մոտորանավակների ուղղությամբ՝ մեծ ալիք առաջացնելով լճի վրա։
Զբոսաշրջիկներից մի քանիսը հասցրել են նկարել ժայռաբեկորի անկման պահը, որը շատ արագ տարածվել է լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերում։ Ամենայն հավանականությամբ, մոտորանավակներից մեկը խորտակվել է, մյուսները կարողացել են փրկվել։
CLIFF COLLAPSE: At least six people were killed, dozens injured and nearly 20 people are missing after a part of a cliff collapsed on tourist boats in Brazil. pic.twitter.com/AQC5mV3Pht
— CBS Evening News (@CBSEveningNews) January 9, 2022
Ինչպես ոստիկանությունից հայտնել են լրագրողներին, ևս երեք մոտորանավակ տուժել է թափվող քարերից։ Փլուզումը տեղի է ունեցել տեղի ժամանակով 11:00-ին։
Reuters գործակալությունը հայտնում է, որ մինչ այս դեպքը, շուրջ երկու շաբաթ, Բրազիլիայի արևելքում գտնվող Մինաս Ժերայս նահանգում գրանցվել են հորդառատ անձրևներ։ Փրկարարները լրագրողներին հայտնել են, որ դա նպաստել է ժայռի փլուզմանը։
Ֆուրնաշ լիճը ի հայտ է եկել 1958 թվականին հիդրոէլեկտրակայանի կառուցման ժամանակ և համարվում է զբոսաշրջային հայտնի տեսարժան վայր։ Լիճը գտնվում է Սան Պաուլուից մոտ 420 կիլոմետր դեպի հյուսիս։
Այն մասին, թե ինչքան կձգվեն անհետ կորածների որոնումները, դեռևս չի նշվում։ Երեկոյան սուզորդները ստիպված են եղել հետաձգել որոնողական աշխատանքները։
Լուսանկարը՝ Associated Press գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել