HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հուլուսի Աքար. «Հույս ունենք, որ Երևանը պատշաճ կերպով կգնահատի Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների մեկնած խաղաղության ձեռքը»

Հույս ունենք, որ Երևանը պատշաճ կերպով կգնահատի Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների մեկնած խաղաղության ձեռքը։ Այդ մասին, Anadolu գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ 

«Հարավային Կովկասում մեր նպատակն է երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը։ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները խաղաղության ձեռք են մեկնել Հայաստանին։ Հույս ունենք, որ Երևանը պատշաճ կերպով կգնահատի այդ ժեստը։ Դա հարց է, որը վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին կամ Հայաստանին, այլ ընդհանուր ողջ տարածաշրջանին։ Հարավային Կովկասը պետք է վերածվի կայունության կղզու»,- նշել է թուրք նախարարը։ 

Հուլուսի Աքարը հավելել է, որ Անկարան կշարունակի հետագայում էլ աջակցել Ադրբեջանի դիրքորոշմանը։ Նրա խոսքով՝ նախորդ տարվա հունվարի 30-ից Ադրբեջանում գործում է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը, որը հետևում է Արցախում հրադադարի ռեժիմի պահպանմանը։

«Մենք հարցին դրական ենք վերաբերվում։ Հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի թիվը նվազում է։ Հույս ունենք կայունության էլ ավելի մեծ մակարդակի։ Թուրքիայի եւ Ռուսաստանի համատեղ քայլերը նպաստում են խաղաղությանն ու հրադադարի ռեժիմի երկարաժամկետ պահպանմանը»,- եզրափակել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը։

Հիշեցնենք, որ ռուս-թուրքական համատեղ կենտրոնը ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների ստորագրած հուշագրի համաձայն։ Համատեղ կենտրոնի շտաբը ձևավորվել է հրամանատարական կետի տեսքով՝ հավասար ներկայացվածության սկզբունքով։

Կենտրոնն իրավիճակի վերահսկողությունն իրականացնում է հիմնականում անօդաչու թռչող սարքերի միջոցով։

Լուսանկարը՝ Anadolu գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter