Սուրենավան գյուղի մոտակայքում այրվել է մոտ 15 հա եղեգնուտ
Հունվարի 9-ին, ժամը 15։16-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սուրենավան գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:45-ին, մարվել` 17:59-ին: Այրվել է մոտ 15 հա եղեգնուտ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել