Պատերազմում նյութական վնաս կրած անձանց պետական աջակցություն ցուցաբերող հանձնաժողովը աշխատանքները կվերսկսի փետրվարի 1-ից
Արցախի Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեն հայտնում է, որ սույն թվականի հունվարի 10-ից ժամանակավորապես դադարեցվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման ծրագիրն իրականացնող պետական հանձնաժողովի աշխատանքային խմբի դիմումների ընդունման գործընթացը՝ հավաքագրված դիմումների ուսումնասիրման և թվայնացման նպատակով:
Վերոնշյալ աշխատանքային խումբը կվերսկսի իր աշխատանքները սույն թվականի փետրվարի 1-ից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել