HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերականգնվել է ապօրինի ընդերքօգտագործմամբ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի վնասը

Դատախազությունը հայտնում է, վերականգնվել է ապօրինի ընդերքօգտագործմամբ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի վնասը:

«Մասնավորապես՝ ՍՊ ընկերության պատասխանատու անձինք, 2012թ. հոկտեմբերի 20-ի լեռնահատկացման համապատասխան ակտով և օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվությամբ, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի 2015թ. նոյեմբերի 6-ի հրամանով նախատեսված՝ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքի վարչական տարածքի համապատասխան տեղամասում իրականացրել են ուղիղ կտրվածքի տուֆ քարի արդյունահանման և վաճառքի ձեռնարկատիրական գործունեություն: Սակայն պարզվել է, որ առանց պետական գրանցման կամ հատուկ թույլտվության /լիցենզիայի/, նշված տեղամասի հարևանությամբ գտնվող շուրջ 4.5 հա գյուղատնտեսական նշանակության տարածքում, առանց հողի գործառնական նշանակությունը փոխելու, հանքարդյունաբերության կանոնների խախտմամբ, շահույթ ստանալու նպատակով ընկերության կողմից 2019թ. հունվարից մինչև սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում արդյունահանվել է շուրջ 560.000 հատ ուղիղ կտրվածքի տուֆ տեսակի քար: Քարերից յուրաքանչյուրը վաճառվել է 160 դրամով՝ ապահովելով ընդհանուր շուրջ 89.000.000 դրամի իրացման շրջանառություն և դրանով պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի վնաս:

Նախաքննության ընթացքում քրեական գործի նյութերով Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է ևս երկու քրեական գործ,  որոնք միացվել են մայր գործին:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով և Քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար մեղադրանք է առաջադրվել նշված ՍՊ ընկերության տնօրեն Հ. Ա.-ին:

Նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է ընդհանուր 15.642.318 դրամ գումար, որից 3.855.706 ՀՀ դրամը շրջակա միջավայրին  պատճառված վնասն է, 11.286.612 ՀՀ դրամ գումարը՝ ընկերության կողմից պետական բյուջե վճարման ենթակա բնօգտագործման վճարը, իսկ 500.000 ՀՀ դրամը՝ հանքարդյունաբերական գործունեության թույլտվության համար պահանջվող պետական վճարը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեղադրյալն առաջին անգամ է կատարում միջին ծանրության հանցանք, կամովին հատուցել է պատճառված վնասը, տվել է ինքնախոստովանական ցուցմունք և աջակցել քննությանը՝ 2021թ. դեկտեմբերի 30-ին նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործի վարույթը կարճվել»,- նշված է Դատախազության հաղորդագրության մեջ:

 

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter