HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ղազախստանում մահացած են հայտնաբերել Ազգային անվտանգության կոմիտեի գնդապետի և ՆԳՆ գեներալի

Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի (ԱԱԿ) գնդապետ Ազամատ Իբրաևը մահացած է հայտնաբերվել Նուր-Սուլթանի իր տան բակում։ Այդ մասին հայտնում է ԱԱԿ մամուլի ծառայությունը։

Իբրաևի մարմինը գտել են հունվարի 10-ի առավոտյան։ Նա ունեցել է վնասվածքներ, որոնք բնորոշ են բարձր տեղից ընկնելուն, գրում է РИА Новости-ն։ Ենթադրվում է, որ Իբրաևը ինքնասպան է եղել։ Իրականացվում է նախադատական հետաքննություն։

Ազամատ Իբրաևը գլխավորում էր Ազգային անվտանգության կոմիտեի տեխնիկական ծառայությունը, իսկ ավելի վաղ ղեկավարել է գերատեսչության սեփական անվտանգության դեպարտամենտը։

Ղազախստանի հարավում գտնվող Տարազ քաղաքում էլ մահացած է հայտնաբերվել Ժամբիլի մարզի ոստիկանության դեպարտամենտի պետ, գեներալ Ժանատ Սուլեյմանովը։ Интерфакс-ը գրում է, որ վերջինս դարձյալ ինքնասպան է եղել։

Ղազախաստանցի լրագրող Միխայիլ Կոզաչկովը պնդում է, որ Ղազախստանում բողոքի ցույցերից հետո Սուլեյմանովի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ։ «Նրան սպառնում էր տրիբունալը»,- հայտնել է լրագրողը։ Պաշտոնապես քրեական գործի մասին չի հայտարարվել։

Ղազախստանում ավելի վաղ տեղի ունեցող դեպքերի ժամանակագրությունը կարող եք կարդալ «Հետք»-ի առցանց թարմացման մեջ։

Լուսանկարում՝ Ժանատ Սուլեյմանովն է/Ղազախստանի կառավարության մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter