HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գնդապետ Սերոբ Հարությունյանը չէր ծանուցվել իր գույքի բռնագանձման գործով նիստի մասին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Նաիրա Ավետիսյանի, այսօր նշանակված էր գնդապետ, ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման և վերահսկման բաժնի նախկին պետ Սերոբ Հարությունյանի գույքի բռնագանձման գործով դատական նիստ:

Գործով որպես պատասխանող կողմ ներգրավված են Հարությունյանը, վերջինիս որդին` Հարություն Հարությունյանը և կինը` Անուշ Անտոնյանը: Վերջիններս նիստի օրվա և ժամի մասին ծանուցագիր չէին ստացել, նիստը հետաձգվեց, իսկ հաջորդը նշանակվեց մեկ ամիս անց:

Նշենք, որ Դատախազությունը դատարանից պահանջում է Հարությունյանից, նրա կնոջից ու որդուց բռնագանձել 485 միլիոն դրամ արժողությամբ գույք, որոնց թվում` Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանը, երկու ավտոկայանատեղիներ և մի քանի այլ սեփականություն:

Նշենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է 2020 թվականին: Այս օրենքով, ի թիվս այլնի, սահմանվում է, որ

1. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարաբերություններում գործում է գույքի՝ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, քանի դեռ չի ապացուցվել գույքի ձեռքբերման օրինականությունը:

2. Դատարանը կարող է կայացնել վճիռ՝ հիմք ընդունելով գույքի՝ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը, եթե գործի քննության արդյունքում հայցվորն ապացուցում է, որ պատասխանողին պատկանող գույքը, այդ թվում՝ մեկ միավոր գույքը, մի քանի միավոր գույքը կամ մեկ միավոր գույքի բաժինը, չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրների վերաբերյալ տվյալներով։

3. Պատասխանողը կարող է հերքել գույքի՝ ապօրինի ծագում ունենալու կանխավարկածը՝ ներկայացնելով օրինական եկամուտներով գույքի ձեռքբերումը հիմնավորող ապացույցներ։

4. Այն դեպքերում, երբ փաստերը, օրենքի կամ նորմատիվ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, անձը չի կրում իր կողմից ապացուցման ենթակա փաստը վիճելի մնալու բացասական հետևանքները, եթե ապացուցում է, որ տվյալ ապացույցը ոչնչացվել է կամ կորել է ոչ իր մեղքով։

Մեկնաբանություններ (1)

Արմեն Պողոսյան
Բա այս ազնվագույն մարդը ապորինի գույք կունենա՞: Մի հատ մեդալներին նայեք՝ կրծքավանդակից հասնում են մինչև ձվերը: Նա անքուն գիշերներ է անցկացրել, առանց շաքարի թեյ է խմել, գիշերել է իր առանձնասենյակի բազմոցին, կնոջը զրկել է մուշտակից (էն որ գլխավոր դատախաղի կինն է կրում), որդուն զրկել է Lexus մակնիշի ավտոմեքենայից և անմնացորդ ծառայել է հայրենիքին: Նա ավելի շուտ ինքնասպան կլինի՝ իր պատիվը փրկելու համար քան ...... քան ի՞նչ: Քան կհրաժարվի իր գույքից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter