HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է նաև Ասկերանի շրջանում

Արցախի Ոստիկանությունը հայտնում է, որ այսօր ժամը 17:00-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Նախիջեվանիկ գյուղի տարածքում գտնվող նռան այգում 4 քաղաքացիական անձ տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակ են բացել նրանց ուղղությամբ և չեն թողնում դուրս գան այգուց:

Կրակը դադարել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ, իսկ Արցախի քաղաքացիները տարհանվել են անվնաս։ Մասնակի վնասվել է գյուղատնտեսական տեխնիկան։

Հիշեցնենք, որ այսօր` հունվարի 10-ին, Ադրբեջանը կրակ էր բացել նաև Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ, մանկապարտեզի մոտ այրվել է ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter