HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կստեղծվի Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիա

2012թ. մայիսի 4-ին  ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) ռեկտոր Արա Ավետիսյանը Փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, որի շրջանակում ԱՄՆ ՄԶԳ-ն, նախարարությունը և ՀՊՃՀ-ն համալսարանի տարածքում համատեղ կստեղծեն Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիա: 

Մասնավոր-պետական ընկերակցության շրջանակում ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի սարքավորումներ, համակարգչային ծրագրեր ու տեխնիկական օժանդակություն, իսկ նախարարությունը կաջակցի ՀՊՃՀ-ում լաբորատորիայի տարածքի վերանորոգմանը:  Ծրագրի նպատակն է հզորացնել Հայաստանի ճարտարագիտական ոլորտի կրթական կարողությունները և ընդարձակել հետազոտական ներուժը` զարգացնելով և ընդարձակելով ՀՊՃՀ կրթական և հետազոտական կառույցները: 

Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիան կընդգրկի ՀՊՃՀ վեց հիմնական ուղղություները ներկայացնող լաբորատորիաներ, այն է` ռադիոճարտարագիտություն և հաղորդակցության համակարգեր, կիբերնետիկա, էներգետիկա, էլեկտրաճարտարագիտություն, մեխանիկա և մեքենաշինություն, տրասնպորտ: Լաբորատորիան ուսանողներին կտրամադրի տեխնիկական դասընթացների ու հետազոտական աշխատանքի համակցման հնարավորություն` նրանց պրոֆեսիոնալ ճարտարագիտական աշխատանքի նախապատրաստելու նպատակով: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և  տեղեկատվության վարչությունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter