HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 ավտոմեքենա

Հունվարի 9-ից 10-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում, Լոռու մարզի Շիրակամուտ, Գեղարքունիքի մարզի Մադինա, Շիրակի մարզի Մուսաելյան, Արագածոտնի մարզի Ռյա Թազա և Ալագյազ  գյուղերում, Քուչակ-Ջրամբար, Ծաղկահովիտ-Ապարան և Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին։

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 11 ավտոմեքենա և 19 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter