HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գաղութի ջրամատակարարումը վերականգնվել է. ջրազրկումը տեւել է 2 օր

Լրատվության առանձին միջոցներով հրապարակվել է խեղաթյուրված տեղեկություն այն մասին, թե իբր հինգ օր է, ինչ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դադարեցվել է ջրամատակարարումը, ինչի արդյունքում դատապարտված և կալանավորված անձինք զրկված են հիգիենայի պայմանների պահպանումից:

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում «Երևան Ջուր» ընկերությունը դադարեցրել էր ջրամատակարարումը ոչ թէ հինգ, այլ` երկու օր, մայիսի 18-ից մինչև մայիսի 20-ը, ժամը 09:00-ն, ինչի մասին նույն ընկերությունը դեռևս մայիսի 16-ին տարածել էր հաղորդագրություն:

Քրեակատարողական հիմնարկը, նախապես տեղեկանալով ջրամատակարարման դադարեցման մասին, ձեռնարկել է անհրաժեշտ միջոցներ, մասնավորապես` ամբողջությամբ ապահովել է ջրի պահեստավորման և մատակարարման հարցը, ինչի արդյունքում քրեակատարողական հիմնարկը նշված օրերին չի ունեցել ջրի պակաս: Ամբողջությամբ հորինված է մամուլում հրապարակված  տեղեկությունը, թե իբր քրեակատարողական հիմնարկ ջուր են  բերել դատապարտված և կալանավորված անձանց հարազատները:

Այսպիսով, ս.թ. մայիսի 20-ից, ժամը 09:00-ից, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում «Երևան Ջուր» ընկերության կողմից ջրամատակարարումը վերականգնվել է: Այս մասին հայտնում է ԱՆ ՔԿՎ հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter