HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրեն Պապիկյանը ներկայացրել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի նոր պետին

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ին նախարար Սուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ղեկավար կազմին և կուրսանտներին է ներկայացրել կրթական հաստատության նոր պետ, գնդապետ Արթուր Երոյանին։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նշել է, որ անհնար է գերագնահատել ռազմական կրթության դերը ժամանակակից և մարտունակ բանակի ձևավորման գործում և ընդգծել, որ այդ առումով, հայաստանյան ռազմակրթական հաստատությունները կարևոր առաքելություն ունեն իրականացնելու։ Պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ համալսարանի գործունեությունը մշտապես գտնվելու է իր ուշադրության կենտրոնում։ 

Սուրեն Պապիկյանը նաև շրջել է համալսարանի տարածքում, ծանոթացել կրթական պրոցեսի կազմակերպման առանձնահատկություններին և ուսումնական ծրագրերին, տվել հանձնարարականներ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter