HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացել է բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին 81 տարեկանում կյանքից հեռացել է անվանի բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը:

Ռազմիկ Դավոյանը հեղինակել է «Ստվերների միջով» (Երևան, 1967 թ.), «Ռեքվիեմ» (Երևան, 1969 թ.), «Խաչերի ջարդը» (Բեյրութ, 1972 թ.), «Մեղրահաց» (Երևան, 1973 թ.), «Կեղևդ բաց արա» (Երևան, 1975 թ.), «Ինչ էր եղել» (Երևան, 1977 թ.), «Տաք սալեր» (Երևան, 1978 թ.), «Պոեմներ» (Երևան, 1980 թ.), «Պղնձե վարդ» (Երևան, 1983 թ.), «Թորոս Ռոսլին» (Նյու Յորք, 1984 թ.), «Բանաստեղծություններ» (Նյու Յորք, 1984 թ.), «Էպոս պատանության» (Երևան, 1984 թ.), «Տխուր փիղը» (Երևան, 1985 թ.), «Սահման» (Երևան, 1986 թ.), «Ընտիր երկեր» (Երևան, 1987 թ. ), «Քարե բարձ» (Երևան, 1989 թ.) և այլ ժողովածուներ:

Գրքերը թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, չեխերեն և այլ լեզուներով:

ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Ռազմիկ Դավոյանի ընտանիքի անդամներին, մերձավորներին, ընկերներին և ընթերցողներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter