
ԱՀԿ. Առաջիկա երկու ամիսներին Եվրոպայի բնակչության կեսից ավելին կվարակվի կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով
Եվրոպայի բնակչության կեսից ավելին կարող է արդեն առաջիկա մարտ ամսին վարակված լինել կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով։ Այդ մասին Կոպենհագենում կայացել մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ԱՀԿ տարածաշրջանային տնօրեն Հանս Կլուգեն։ Ըստ նրա՝ նման պնդումը հիմնված է վերջին շաբաթներին կորոնավիրուսի այդ շտամով վարակման բարձր ցուցանիշների վրա։
?? Watch LIVE as @hans_kluge and experts from WHO/Europe provide a situation update on #COVID19 in the European Region before answering questions from journalists https://t.co/wVgL9n3Fnk
— WHO/Europe (@WHO_Europe) January 11, 2022
Կլուգեի խոսքով՝ 2022 թվականի առաջին շաբաթվա ընթացքում Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գրանցվել է այդ շտամով վարակման ավելի քան 7 միլիոն նոր դեպք, ընդորում ցուցանիշը երկու շաբաթվա ընթացքում ավելի քան կրկնապատկվել է։ «Այդպիսի պայմաններում Առողջություն ցուցանիշների և գնահատման ինստիտուտը (IHME) կանխատեսում է, որ առաջիկա 6-8 շաբաթների ընթացքում տարածաշրջանում օմիկրոնով կվարակվի բնակչության ավելի քան 50 %-ը»,- հավելել է Կլուգեն՝ հիմնվելով Վաշինգտոնի համալսարանի հետազոտական ինստիտուտի հաշվարկների վրա։
ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային մասնաճյուղը պատասխանատու է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 53 երկրների համար։ Worldometer կայքի տվյալների համաձայն, որը հրապարակում է աշխարհում կորոնավիրուսի վերաբերյալ ցուցանիշները, համավարակի մեկնարկից ի վեր երկրագնդում գրանցվել է SARS-CoV-2-ի ավելի քան 311 միլիոն նոր դեպք։ Ավելի քան, 5,5 միլիոն մարդ մահացել է COVID-19-ից։ Վերջին շաբաթներին ավելի մեծ թվով երկրներ հայտնում են, որ օմիկրոն մուտացիան դարձել է իրենց երկրի տարածքում կորոնավիրուսի ամենատարածված տարբերակը։
Լուսանկարը՝ Associated Press գործակալության
Մեկնաբանել