HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՀԿ. Առաջիկա երկու ամիսներին Եվրոպայի բնակչության կեսից ավելին կվարակվի կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով

Եվրոպայի բնակչության կեսից ավելին կարող է արդեն առաջիկա մարտ ամսին վարակված լինել կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով։ Այդ մասին Կոպենհագենում կայացել մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ԱՀԿ տարածաշրջանային տնօրեն Հանս Կլուգեն։ Ըստ նրա՝ նման պնդումը հիմնված է վերջին շաբաթներին կորոնավիրուսի այդ շտամով վարակման բարձր ցուցանիշների վրա։ 

Կլուգեի խոսքով՝ 2022 թվականի առաջին շաբաթվա ընթացքում Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գրանցվել է այդ շտամով վարակման ավելի քան 7 միլիոն նոր դեպք, ընդորում ցուցանիշը երկու շաբաթվա ընթացքում ավելի քան կրկնապատկվել է։ «Այդպիսի պայմաններում Առողջություն ցուցանիշների և գնահատման ինստիտուտը (IHME) կանխատեսում է, որ առաջիկա 6-8 շաբաթների ընթացքում տարածաշրջանում օմիկրոնով կվարակվի բնակչության ավելի քան 50 %-ը»,- հավելել է Կլուգեն՝ հիմնվելով Վաշինգտոնի համալսարանի հետազոտական ինստիտուտի հաշվարկների վրա։ 

ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային մասնաճյուղը պատասխանատու է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 53 երկրների համար։ Worldometer կայքի տվյալների համաձայն, որը հրապարակում է աշխարհում կորոնավիրուսի վերաբերյալ ցուցանիշները, համավարակի մեկնարկից ի վեր երկրագնդում գրանցվել է SARS-CoV-2-ի ավելի քան 311 միլիոն նոր դեպք։  Ավելի քան, 5,5 միլիոն մարդ մահացել է COVID-19-ից։ Վերջին շաբաթներին ավելի մեծ թվով երկրներ հայտնում են, որ օմիկրոն մուտացիան դարձել է իրենց երկրի տարածքում կորոնավիրուսի ամենատարածված տարբերակը։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter