HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Տոկաևը հաստատել է Ղազախստանի կառավարության նոր կազմը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաստատել է կառավարության նոր կազմը։ Պաշտպանության նախարար Նուրլան Երմեկբաևը, արտաքին գործերի նախարար Մուխտար Տլեուբերդին և ներքին գործերի նախարար Երլան Տուրգումբաևը մնացել են իրենց պաշտոններին։ 

Փոխվարչապետների պաշտոնները պահպանել են Ռոման Սկլյարը, Երալի Տուգժանովը, Մուխտար Տլեուբերդին։ Փոխվարչապետ է նշանակվել նաև Բիխիտ Սուլտանովը։ Նա կզբաղեցնի նաև առևտրի և ինտեգրման նախարարի պաշտոնը։ 

Էներգետիկայի նախարար է նշանակվել Բոլատ Ակչուլակովը, մշակույթի և սպորտի նախարար՝ Դաուրեն Աբաևը, ազգային տնտեսության նախարար՝ Ալիբեկ Կուանտիրովը, առողջապահության նախարար՝ Աժար Գինիյատը։ Տեղեկատվության ու հանրային զարգացման նախարարությունն էլ կգլխավորի Ասկար Ումարով Ասկարը, իսկ արդարադատության նախարարությունը՝ Կանատ Մուսինը։ Արտակարգ իրավիճակների նախարար էլ նշանակվել է Յուրի Իլինը։

Նախարարների ամբողջական ցուցակը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայք էջում։ 

Ավելի վաղ, Տոկաևը ստորագրել էր երկրի վարչապետի պաշտոնում Ալիխան Սմաիլովի նշանակման հրամանագիրը։ 

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նախորդ կառավարության հրաժարականն ընդունել էր հունվարի 5-ին՝ երկրում ընթացող բողոքի ցույցերի ֆոնին, որոնք մեկնարկել էին հունվարի 2-ին երկրի հարավ-արևմուտքում գտնվող Ժանաոզեն քաղաքում։ Ի սկզբանե մարդիկ փողոց էին դուրս եկել՝ բողոքելով հեղուկ բնական գազի գների թանկացման դեմ։ Ավելի ուշ, պահանջները քաղաքականացվեցին։ 

Ալմաթիում անկարգությունների մասնակիցները սկսեցին հարձակումներ իրականացնել։ Նախագահ Տոկաևը հունվարի 4-ի լույս 5-ի գիշերը երկրի ողջ տարածքում մտցրեց արտակարգ դրության ռեժիմ, իսկ այնուհետ գլխավորեց Անվտանգության խորհուրդը, որը մինչ այդ զբաղեցնում էր Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։ 

Հունվարի 5-ին Տոկաևը դիմեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների առաջնորդներին՝ խնդրելով «օգնություն ցուցաբերել Ղազախստանին ահաբեկչական սպառնալիքը հաղթահարելու համար»։

Կազմակերպությունը Ղազախստան էր ուղարկել հավաքական խաղաղապահ ուժեր, որոնք պետք է ձեռնամուխ լինեին պետական օբյեկտների պահպանությանը և օգնեին տեղական իրավապահ մարմիններին։ Հայաստանը Ղազախստան էր ուղարկել խաղաղապահ ուժերի 100 զինծառայողի։

Լուսանկարը՝ Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter