HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանական զինուժը հրետանային միջոցներով և անօդաչուներով կրակում է հայկական դիրքերի ուղղությամբ. կա 3 վիրավոր

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։

Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ «Ժամը 18։30-ի դրությամբ փոխհրաձգությունը շարունակվում է։ Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են։ Այս պահին հայտնի է երեք վիրավորի մասին։ Իրադրության զարգացումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա հաղորդագրություններով»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Մեկնաբանություններ (1)

Levon
Tell that good-for-nothing Pashinyan to bring Armenian troops back home from Kazakhstan ASAP.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter