էռնեկյանին կշնորհվի 2012թ. «Բիզնես հանուն խաղաղության» մրցանակը
Նոբելյան մրցանակակիրներից կազմված հանձնաժողովն ընտրել է հայտնի արգենտինացի գործարար Էդուարդո Էռնեկյանին
Օսլոյի «Բիզնես հանուն խաղաղության» հիմնադրամն ընտրել է Էդուարդո Էռնեկյանին որպես այն յոթ պատվավոր անձանցից մեկը, ով 2012թ. դառնալու է «Բիզնես հանուն խաղաղության» մրցանակակիր: Այս հեղինակավոր մրցանակը շնորհվում է նոբելյան մրցանակակիրներից կազմված հանձնաժողովի կողմից, որը հատուկ զբաղվում է աշխարհի տարբեր երկրների ականավոր գործարար անձանց ընտրությամբ:
Էդուարդո Էռնեկյանը մրցանակը կստանա մայիսի 7-ին Օսլոյի Կառավարական պալատում: Արարողությանը ներկա կլինեն Հանձանաժողովի անդամներ` 2006թ խաղաղության նոբելյան մրցանակակիր պրոֆեսոր Մուհամեդ Յունուսը, 2004թ խաղաղության նոբելյան մրցանակակիր պրոֆեսոր Վանգարի Մաաթհային, տնտեսագիտության ոլորտում Ալֆրեդ Նոբելի անվան Sveriges Riksbaks մրցանակակիր պրոֆեսոր Մայքլ Սպենսը:
Արգենտինայի առևտրի պալատը Էռնեկյանի թեկնածությունն առաջադրել է որպես բիզնես հանրության համար օրինակ և ներշնչանքի աղբյուր ոչ միայն Արգենտինայում, այլև ամբողջ աշխարհում: Արգենտինայի առևտրի պալատը առանձնացրել է գործարարին այն բանի համար, որ վերջինս միշտ ակտիվ և ուժեղ մասնակցություն է ցուցաբերել իր ցանկացած գործունեության ընթացքում:
«Բիզնես հանուն խաղաղության» հիմնադրամը Առևտրի միջազգային պալատի հետ ամեն տարի ընտրում է բացառիկ բիզնեսմենների մի խումբ, որոնք բացի գործարարության մեջ առանձնանալուց իրենց ընկերություններում ունեցել են հանրայնորեն արժեքավոր ձեռքբերումներ:
Բացի արգենտինացի գործարարից այս տարի ընտրվել են նաև Իբրահիմ Աբուլեյշը` Եգիպտոսից, Անիլ Ագարվալը` Հնդկաստանից, Վլադաս Լասասը` Լիտվայից, Դավիթ Վ. Մաքլենանը` Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ռեջինալդ Ա. Մենգրին` Տանզանիայից և Լատիֆուր Ռահմանը` Բանգլադեշից;
Հանձնաժողովի կողմից ընտրվելու համար չափանիշներից է այս թեկնածուների ծավալած այն գործունեությունը, որտեղ նրանք իրենց օրինակով խրախուսում են հանրային պաատասխանատվությունը և բիզնես էթիկան:
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել