HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հակառակորդի կրակոցից ժամկետային երեք զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում, Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ և 13-րդ կետերով, հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցներից երեք զինծառայողի սպանության դեպքի առթիվ:

«Ըստ նախնական տեղեկությունների՝ 2022թ. հունվարի 11-ին հակառակորդի կողմից ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական հենակետի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով հրազենային մահացու վնասվածքներ են ստացել ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնված` 2002թ.), Վահան Վաչագանի Բաբայանը (ծնված` 2003թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնված` 2002թ.):

Կատարվում է նախաքննություն»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter